Հաքերները կոտրել են ամերիկյան New York Post թերթի եւ United Press International գործակալության Twitter-յան էջերը եւ դրանցում մի քանի սուտ լուրեր հրապարակել։

New York Post-ի միկրոբլոգում գրառում է հայտնվել այն մասին, որ Չինաստանին պատկանող հականավային հրթիռներից մեկը կործանել է  ամերիկյան USS George Washington ականակիրը։ Այնուհետեւ հայտնվել է երկրորդ «նորությունը» ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի արտակարգ խորհրդակցության անցկացման մասին, որի արդյունքում իբրեւ թե հայտարարվել է բացասական տոկոսադրույք սահմանելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նշվում է, որ մի քանի րոպեի ընթացքում կեղծ հրապարակումները հավաքել են հարյուրավոր  ռեթվիթներ: Կատարվածից անմիջապես հետո խմբագիրներից մեկն իր միկրոբլոգում գրել է. «Twitter-ում մեր բլոգը կոտրել են»: Ներկայումս ջնջվել են բոլոր կեղծ հաղորդագրությունները:

Դրանից անմիջապես հետո հայտնի է դարձել նաեւ United Press International-ի էջը կոտրելու մասին: Նշվում է, որ չարագործները հրապարակել են նույն հաղորդագրությունները, ինչը եւ New York Post-ի էջում, ինչպես նաեւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի «հայտարարությունը»՝ Երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու մասին: