Փարիզում արգելել են  «երկրից իսլամիստներին արտաքսելու» ցույցի անցկացումը, որը տեղի էր ունենալու հունվարի 18-ին՝ Փարիզի կենտրոնի Բիրժի հրապարակում: Ցույցի կազմակերպիչները բավական ծայրահեղ հակաիսլամական կոչեր էին պատրաստել, ինչը  կարող էր բազմաթիվ միջադեպերի պատճառ դառնալ ցույցի ընթացքում, հայտնում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Փարիզոմ հարձակվել էին երգիծաթերթի խմբագրության վրա, զոհվել էին մամուլի 10 աշխատակիցներ եւ երկու ոստիկան: Հունվարի 9-ին նույն ահաբեկիչները՝ Կուաշի եղբայրները, գրավել էին Փարիզի արվարձանի տպագրատունը՝ պատանդ վերցնելով աշխատակիցներից մեկին: Բացի դրանից, Կուաշիների համախոհ Ամեդի Կուլիբալին զավթել էր հրեական խանութը: Կուլիբալին սպանվել է ոստիկանության հատուկ գործողության ընթացքում, սակայն մինչ այդ  ահաբեկիչը հասցրել էր սպանել չորս պատանդների: