ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Վաշինգթոնում պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցների պահպանման անհրաժեշտության շուրջ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Երկու երկրների առաջնորդները պարտավորվել են աջակցել Ուկրաինային, որը, նախագահի խոսքով, «կարեւորագույն ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացնում»: Քաղաքական գործիչներն Ռուսաստանի նկատմամբ այդ նույն դիրքորոշումը շարադրել էին հունվարի 15-ին The Times թերթում հրապարակված «Մենք թույլ չենք տա ազատության ձայնի վրա դնչկալ հագցնել» հոդվածում:

Օբաման ու Քերեմոնը խոստացել են շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա

Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաեւ Իրանի խնդիրը: Քեմերոնը հայտարարել է, որ եւ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան «կատարելապես հավատարիմ են» միջուկային զենք ստեղծելու Իսլամական հանրապետության ներուժի արգելափակմանը: Նրանք նաեւ քննարկել են համատեղ ջանքերը տնտեսության, էբոլա տենդի հակազդման եւ կլիմայի փոփոխությունների ոլորտներում: