Հունվարի 16-ի երեկոյան Մոսկվայի սրճարաններից մեկում «Անտիմայդանի» կողմնակիցները հարձակվել են ընդդիմախոսների վրա, ոստիկանությունը ձերբակալել է ծեծկռտուքի 15 մասնակցիներին:

«Քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող սրճարաններից մեկում «Անտիմայդանի» կողմնակիցների եւ նրանց ընդդիմախոսների միջեւ կոնֆլիկտ է ծագել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները վիճող կողմերի մասնակիցներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք», - հայտնել է ՆԳՆ-ի Մոսկվայի Գլխավոր վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«Զա Պարկ» շարժման համակարգող Անդրեյ Բիստրովը հաղորդել է, որ սրճարանում հավաքվել էին ակտիվիստներ, ովքերը ցանկացել են լսել Ահաբեկչության դեմ պայքարի հիմնադրամի (Նավալնովի հիմնադրամի) անդամ Կեոնիդ Վոլկովի դասախոսությունը, սակայն արդյունքում այն չի կայացել:

«Մոտ 20 մարդ կազմակերպված ներխուժեցին սրճարան, սկսեցին ծեծել մարդկանց, ջարդել աթոռները, բղավել, որ «Մայդանը չի անցնի», - ասել է Բիստրովը: