Ֆրանսիայում ձերբակալվել են հակաահաբեկչական գործողության շրջանակում հետախուզվող երկու բելգիացիներ։ Ձերբակալման մասին հաղորդել է ֆրանսիական ոստիկանությունը։

Բելգիացիներն Իտալիա էին մեկնում։ Նրանք հապճեպ լքել էին երկրի տարածքը բելգիական Վերվյեում ոստիկանության հատուկ նշանակության զորքերի կողմից շենքի գրոհը սկսելուց անմիջապես հետո, որտեղ ապրում էին ջիհադիստները։

Երկու քաղաքացիները ձերբակալվել են Իտալիայի սահմանը հատելու տառացիորեն վերջին պահին։

Նշենք, հունվարի 16-ին Իռլանդիայի իրավապահները ձերբակալել էին իսլամական ենթադրյալ ծայրահեղականի, որը երկիր էր ժամանել ֆրանսիական կեղծ անձնագրով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Միաժամանակ, Բելգիայում հակաահաբեկչական գործողության շրջանակում դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել հինգ անձանց՝ ահաբեկչական խմբի գործունեությանը մասնակցելու համար։ Եվս երեք մարդ նախնական կալանքի տակ են։

Ըստ դատախազության՝ կալանքի տակ գտնվող երեք անձանցից մեկը կարող էր կապ ունենալ Վերվյեում ոստիկանի վրա հարձակման հետ։ Նախօրեին թագավորության հատուկ ծառայությունները իսլամիստներին հայտնաբերելու եւ ձերբակալելու միաժամանակյա 12 գործողություն էին անցկացրել, այդ թվում՝ Բրյուսելում։ Արդյունքում ձերբակալվել էր 13 մարդ։

Վերվյեում ոստիկանական հատուկ գործողության հետեւանքով ոչնչացված ենթադրյալ ահաբեկիչները կապ ունեն Փարիզի ահաբեկիչներից մեկի՝ Ամեդի Կուլիբալիի հետ։