Գոմեշի մսից տավարի մսին անցումը երշիկը կթանկացնի  առավելագույնը 5-6%-ով: Այդ մասին NEWS.am-ին հայտարարել է «Նատֆուդ» մսի կոմբինատի տնօրեն Հենրիխ Զախարյանցը:

Նա հերքել է տարածված կարծիքը, որ գոմեշի միսը «աղքատների համար տավարի միս է»: Հավասար որակի դեպքում գնի տարբերությունը կազմում է ընդամենը 15%, իսկ երշիկի գնի մեջ այն կկազմի 5-6%-ից ոչ ավելի՝ հաշվի առնելով այլ բաղադրիչների (ալյուր, ձու եւ այլն), ինչպես նաեւ աշխատուժի եւ էներգիայի ծախսերը, որոնք Եվրաիական միությունից կախված չեն:

«Գոմեշի մսի օգտագործումը վատ չէ, պարզապես տավարի միսն ավելի լավն է: Իսկ հիմա մենք հասել են այնպիսի մակարդի, երբ մեզ պետք է ավելի լավը, ուստի մենք ընդհանրապես ցանկանում են ազատվել գոմշամսից», - հավելել է Զախարյանցը:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամության պայմանագրում խոշոր եղջերավոր անասունի (ինչպես գոմեշի, այնպես է տավարի) սառեցված մսի ներմուծման մաքսատուրքը չի փոխվի (մինչեը 2019թ՝ 10%, իիս 2021թ. կբարձրանա մինչեւ 25%, 2022թ.՝ անցում կկատարի ԵՏՄ-ի մաքսատուրքին):