Նիգերի մայրաքաղաք Նիամեյի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել մարդկանց նկատմամբ, որոնք բողոքի ակցիայի են դուրս եկել ընդդեմ ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի թարմ համարի: Այս մասին հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները:
Ընդհանուր առմամբ, Նիամեյի մզկիթի մոտհազար ցուցարար է հավաքվել, որոնց մի մասը քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ: Ցույցի մասնակիցները վրդովված են շաբաթաթերթի թարմ համարում Մուհամեդ Մարգարեի ծաղրանկարների առթիվ:
Նախօրեին Նիգերի մեկ այլ խոշոր քաղաքում՝ Զինդերայում Charlie Hebdo-ի դեմ բողոքի ակցիայի ժամանակ զոհվել էր 4, վիրավորվել՝ 45 մարդ:
Հունվարի 14-ինՖրանսիայում լույս է տեսել Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի նոր համարը:




























