Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ հունվարի 17-ին, օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ խորհրդակցության ժամանակ քննարկվել են «Ուկրաինայի հարավ-արեւելքում տիրող իրավիճակը եւ «նորմանդական ձեւաչափով» հնարավոր հանդիպման նախապատրաստական ընթացքը»:
«Նաեւ արծարծվել է էներգակիրների միջազգային շուկայի վիճակը ու համապատասխան ազդեցությունը համաշխարհային եւ ռուսական տնտեսության վրա», - ասել է Պեսկովը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:


























