Գերմանիայի Բունդեսթագի Ձախ կուսակցության փոխնախագահ Սառա Վագենկնեխտը Աֆղանստանում, Պակիստանում եւ Եմենում ամերիկյան անօդաչու օդանավերի հրթիռային հարվածները համեմատել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետ:
«Երբ Արեւմուտքի կողմից կառավարվող անօդաչուն սպանում է արաբ կամ աֆղան անմեղ ընտանիքի, դա նույնքան զազրելի հանցագործություն է, որքան Փարիզի ահաբեկչությունները, եւ այն պետք է նույն խուճապով եւ սարսափով համակի մեզ», - Վագենկնեխտի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:
«Պատերազմը, որը անօդաչու օդանավերով վարում է ԱՄՆ-ն, այդ թվում նաեւ Գերմանիայի մասնակցությամբ, արդեն դարձել է հազարավոր անմեղ մարդկանց զոհվելու պատճառ, եւ տուժած երկրներում առաջացնում են անզորության, զայրույթի եւ ատելության զգացում», - ընդգծել է պատգամավորը: Այդպիսով, ըստ նրա, «ահաբեկչության համար հիմք է նախապատրաստվում»:
Նույնը վերաբերում է Աֆղանստանում միջազգային գործողությանը: «Բունդեսվերը նույնպես պատասխանատվոթյուն է կրում՝ այնտեղ անմեղ մարդկանց զոհվելու համար», - կարծում է նա:
Ֆրանսիայում ահաբեկչություններից հետո՝ Արեւմուտքը պետք է դադարեցնի ռազմական գործողություններ իրականացնել, այդ թվում՝ Մերձաւոր Արեւելքում, նշել է Վագենկնեխտը



























