Եմենի իրավապահները կալանավորել են Ֆրանսիայի երկու քաղաքացիների, որոնք ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ են կասկածվում:

«Երկու ֆրանսիացիներ կալանավորվել են «Ալ Կաիդայի» հետ կապ ունենալու կասկածանքով», - փոխանցում է AFP-ն` վկայակոչելով Եմենի բարձրաստիճան աղբյուրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծաթերթի վրա զինված հարձակում գործած ահաբեկիչները բացահայտ հայտարարել էին, որ Եմենի տարածքում գործող  «Ալ Կաիդայի» անդամներ են: