Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանտար գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը հայտարարել է, որ Մոսկվան կարող է մոտակա  տարիներին այնպիսի հզորության հասնել, որը թույլ կտար վերջինիս պատերազմել միաժամանակ երեք ճակատներով:

Հոջեսի խոսքով՝ այժմ որեւէ հարեւան պետության վրա Ռուսաստանի հարձակումը քիչ հավաքնական է, քանի որ այն ամբողջապես զբաղված է Ուկրաինայով: «Առանց զորահավաքի, նրանք ի վիճակի չենք միանգանից երեք ռազմական գործողություն իրականացնել: Սակայն 5 տարի անց, ակնհայտորեն դա այդպես չի լինի», - կարծում է գեներալ-լեյտենանտը, հաղորդում է «Ռոսբալտը»:

 «Նրանք ընդունակ կլինեն գործողություններ իրականացնել Ուկրաինայում, ճնշում գործադրել Բալթյան երկրների եւ Վրաստանի վրա, ինչպես նաեւ կատարել այլ գործողություններ՝ հայտարարելով զորահավաք», - նշել է Հոջեսը: