Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է եվրոպական եւ արաբական երկրների միջեւ անվտանգության եւ տեղեկությունների փոխանակման ոլորտում անվտանգության ամրապնդման անհրաժեշտության մասին: Այս մասին նա խոսել է Եվրամիության անդամ պետությունների ԱԳ նախարարների նստաշրջանի նախաշեմին՝ կոչ անելով հակաահաբեկչական դաշինք ստեղծել:
Ըստ The Gardian-ի, եվրոպացի բազմաթիվ նախարարներ իրենց ելույթներում նույնպես նշել են անվտանգության ոլորտում արաբական երկրների հետ գործընկերության անհրաժեշտության մասին:
ԵՄ անդամ 28 երկրների ԱԳՆ ղեկավարների նիստն անցկացվում է Բրյուսելում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, քննարկման հիմնական թեման Ռուսաստանի հետ հարաբերություններն են:




























