Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Ֆրանսիայի ոստիկանությունը պահանջում է ավելի լավ զինել իրավապահներին: Այս մասին գրում է Associated Press-ը:

Ոստիկանների արհմիությունները ՆԳՆ բարձրաստիճան անձանց հետ անցկացված նիստի ընթացքում պնդել են ծանր զենք, ինչպես նաեւ պաշտպանական միջոցներ տրամադրելու անհրաժեշտությունը: Բացի այդ, ըստ Gazeta-ի, ոստիկանները պահանջել են բարձրացնել սկսնակ աշխատակիցների ուսումնառության մակարդակը:

Հիշեցնենք, որ Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության դեմ իրականացված ահաբեկչության հետեւանքով 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու ոստիկան: