Հայաստանը հետաքրքրված է Չինաստանի հետ ապրանքաշրջանառության հաստատմամբ՝ Պեկինից եւ Գուանչժոուից դեպի Սոչի ուղիղ չվերթների բացման շնորհիվ: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է քաղաքապետ Անատոլի Պախոմովը:

Սոչիի եւ Պեկինի ու Գուանչժոուի միջեւ ուղղակի ավիահաղորդակցության բացումը հնարավոր է դարձել Չինաստան ռուսական պատվիրակության այցի եւ սեւծովյան հանգստավայրի տուրիստական հնարավորությունների ներկայացման շնորհիվ: Ծրագրվում է չվերթները սկսել հունիսից: Այդ հնարավորությունն օգտագործելու հարցում հետաքրքրված են ոչ միայն Ռուսաստանի հարավի այլ քաղաքներ, այլեւ հարեւան երկրները:

«Երբ այդ մասին տեղեկություն հայտնվեց, Հայաստանի ներկայացուցիչներն անմիջապես սկսեցին նշել, որ իրենց հետաքրքրում է ոչ միայն զբոսաշրջությունը, այլեւ ուղղակի ավիահաղորդակցությունը Չինաստանից Երեւան ապրանքների փոխադրման համար օգտագործելու հնարավորությունը»,- նշել է Պախոմովը: