Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն է, որը 100 տարվա ընթացքում չի ճանաչվել: Այս մասին հայտարարել է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին՝ CNN-ին տված հարցազրույցում:
Քլունիի խոսքով, իր «Not On Our Watch» կազմակերպության համար շատ կարեւոր է, որ ցեղասպանությունները հնարավոր լինի կանխել նախքան դրանց տեղի ունենալը: «Մենք չենք կարող անտեսել պատմությունը»,-հայտարարել է Քլունին:
Խոսելով մինչ այսօր տեղի ունեցած ցեղասպանությունների մասին, նա ընդգծել է, որ այն, ինչ աշխարհը տեսավ Դարֆուրում, չպետք է մոռացվի:
Հիշեցնենք, որ ամերիկացի դերասան Ջորջ Քլունին իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Նյու յորքում մասնակցելով «100 կյանք» միջոցառմանը:





























