Համացանցում տեսանյութ է հայտնվել, որի հերոսը թանկարժեք մեքենայի ոչ ադեկվատ վարորդն է։ Նրա մասնակցությամբ հոլովակը մեկուկես միլիոն դիտում է գրանցել YouTube-ում։
Տեսանյութն արված է ետեւից ընթացող մեքենայի տեսաարձանագրիչով։ Հենց վառվել է լուսացույցի կանաչ լույսը, Porsche-ի վարորդը կտրուկ առաջ է ընթանում, բայց նրա հետագա գործողությունները չեն տեղավորվում որեւէ տրամաբանության մեջ։











