ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ հունիսի 5-ին, ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Գրացիանո դա Սիլվայի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Հռոմ:

Հունիսի 6-8-ը նախարարը Հռումում կմասնակցի ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովին:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են ՊԳԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների առաջընթացին առնչվող հարցեր, ինչպես նաեւ Սնուցման հարցերով 2-րդ միջազգային համաժողովի, գյուղատնտեսության, անտառաբուծության, ձկնաբուծության հարցերով կայացած նիստերի արդյունքները:

Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ նախարարի հանդիպումները ՊԳԿ-ի ղեկավարության եւ այլ պաշտոնատար անձանց հետ: