Ռուսաստանը հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովն իր 70-րդ նստաշրջանում, որը կկայանա այս տարվա սեպտեմբերին, ԵՏՄ-ին դիտորդի կարգավիճակ կտարամդրի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ հանդիպումից հետո:
«Մենք մեր գործընկերների հետ համակարգում ենք ՄԱԿ-ում նման բանաձեւ նախագծի առաջխաղացման աշխատանքը»,-ասել է Լավրովը: Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ունեն ԱՊՀ-ն, ԵԱՀԿ-ն, Արաբական պետությունների լիգան, ԵՄ-ն:
Իր հերթին Վլադիմիր մակեյը նշել է, որ ԵՏՄ-ում Բելառուսի նախագահության օրոք արվել է առավելագույնը:




























