Հայաստանն ու Ռուսաստանը տեղեկություն կփոխանակեն միջուկային աղետների մասին։ Համապատասխան միջկառավարական համաձայնագրի նախագիծը հավանություն է ստացել հունիսի 25-ին կայացած Կառավարության նիստում։

Համաձայնագրով նախատեսվում է, որ երկրներից մեկի տարածքում խաղաղ ատոմի ոլորտում միջուկային վթարի դեպքում տուժած կողմը անհապաղ տեղյակ կպահի գործընկեր պետությանը եւ  աղտոտվածության մասին տեղեկություն կհաղորդի։ Համաձայնագիրը կնքվել է 1986թ. սեպտեմբերի 26-ի միջուկային վթարի օպերատիվ լուսաբանման մասին կոնվենցիային համապատասխան։