Արտաշատի Բուրաստան գյուղի 59-ամյա բնակիչը՝  Ա.Ս.-ն ինքնասպանություն գործելու նպատակով խմել է  «ԲԻ-58» տեսակի թունաքիմիկատ: NEWS.am-ի տեղեկություններով՝  նա հունիսի 5-ին տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց «սուր Էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ: Նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: