Հայաստանի կառավարությունը հուլիսի 8-ին կայացած նիստում հաստատել է 2016-2018թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդգծել է սույն ծրագրի ընդունման կարեւորությունը։ «Եղել են բազմաթիվ առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է, իսկ մի մասն էլ կդիտարկվի 2016թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ»,- նշեց վարչապետը։

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն  իր հերթին հայտարարեց, որ 2015թ. ծրագրով 1 տոկոսանոց տնտեսական աճ է նախատեսվում, իսկ 2016-2018թթ. ՀՆԱ իրական ամենամյա աճը կկազմի համապատասխանաբար 2,04%, 3,54% եւ 4%։ Նախարարի վստահեցմամբ՝ միջնժամակետ կանխատեսումների համար հիմք են ծառայել տնտեսության զարգացման առանձնահատկություններն ու արդեն արձանագրված միտումները, ինչպես նաեւ համաշխարհային շուկայի վերլուծությունը։