Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պահանջում է այնպիսի համաձայնագիր, որը թույլ կտա իր երկրին «թունելի վերջում լույս տեսնել», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Մեզ պետք է համաձայնագիր, որը ցույց կտա, որ թունելի վերջում լույս կա»,-հայտարարել է Հունաստանի վարչապետը՝ Եվրախորհրդարանում ունեցած իր ելույթում, մեկնաբանելով միջազգային վարկատուների միջեւ համաձայնագիրը:

Հունաստանը մինչեւ այսօր՝ հուլիսի 8-ի վերջը պետք է ներկայացնի ճգնաժամից դուրս գալու գործողությունների իր պլանը: