Չեմ կարծում, թե ջրի չթանկանալը կապված է հոսանքի թանկացման պատճառով առաջացած բողոքների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Նա նշեց, որ մինչեւ սակագների վերանայում արդեն «Վեոլիա» ընկերությունը («Երեւան ջրի» բաժնետեր) իր առաջարկությամբ հանդես է եկել: Հարցին, թե հնարավոր է «Երեւան ջուրը» ազդված է բողոքի ցույցերից կամ մտածել է ավելի չսրել իրավիճակը եւ չթանկացնել ջուրը, նա այսպես պատասխանեց. «Չեմ կարող ասել, իրենց հարցրեք, ես կարծում եմ՝ ոչ, բայց դրա մեկնաբանությունը չեմ կարող տալ: Ենթադրեք էդպես է, կամ ոչ, դրա մեջ ի՞նչ եք փնտրում, դա «Վեոիլա» ընկերության ցանկություն է եղել, դիմել են մեզ, մենք էլ սիրով ընդառաջել ենք»,-ասաց ՀԾԿՀ ղեկավարը:




























