2014/2015թթ. Հայաստանում ծիրանը կրկնակի էժանացել է։ Այս մասին հուլիսի 9-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության գների եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։ Եթե 2014թ. հունիսին ծիրանը մայիսի համեմատ թանկացել էր մոտ երեք անգամ, ապա 2015թ. այն կրկնակի էժանացել է։
Միաժամանակ հանրապետությունում թանկացել են ներկրվող մրգերը։ 2015թ. մայիսին նարինջը թանկացել է 16.5 տոկոսով, կիտրոնը՝ 15 տոկսով, մանդարինը՝ 13 տոկոսով։ Բանանն էժանացել է 9 տոկոսով։




























