Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց մեր երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսին:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվեց ներքին, արտաքին եւ տարածաշրջանային  զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: