2016-ին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովը տեղի կունենա Տաշքենդում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Տաջիկստանի նախագահ Էմոմալի ռահմոնին:

«2016 թվականին մենք կհավաքվենք Տաշքենդում: Որոշակի իմաստով դա ՇՀԿ-ի համար հոբելյանական գագաթաժողով կլինի, մենք կնշենք կազմակերպության ստեղծման 15-ամյակը»,-ասել է Ռահմոնը:

Բացի այդ, Ռահմոնը հույս ունի, որ Իրանը մոտ ժամանակներս կանդամակցի ՇՀԿ-ին:

«Տաջիկստանն ամբողջովին պաշտպանում է Հնդկաստանի եւ Պակիստանի՝ ՇՀԿ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին որոշումը, ինչը արտացոլում է մեր կազմակերպության բացության սկզբունքը: Հույս եմ հայտնում, որ մոտ ապագայում Իրանը նույնպես կդառնա կազմակերպության լիիրավ անդամ»,-հայտարարել է Ռահմոնը: