Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը Հունաստանի հարցով կարեւոր որոշումն ակնկալում է շաբաթ օրը՝ Բրյուսելում Եվրախմբի հանդիպման ժամանակ, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ Հունաստանի վերջին առաջարկը հիմնավոր է։ Ավելի մանրամասն մեկնաբանություններ տալ նա հրաժարվել է, փոխանցում է Gazeta-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրախումբը Հունաստանից նոր առաջարկներ է ստացել։ Հունական իշխանությունները Եվրոպական կայունության մեխանիզմից 35 մլրդ եվրո էին խնդրել։





























