Ռուսաստանը պլանավորում է վերականգնել «Սառը պատերազմի» ժամանակների մինի սուզանավերով գործող «Պիրանյա» ծրագիրը: Այս մասին հայտնում է The Daily Express-ը:

Թերթի տեղեկություններով՝ ծրագրի վերականգնման համար պետական բյուջեից կհատկացվի 230 մլն դոլար:

Նշվում է, որ այդ սուզանավերը գրեթե հնարավոր չէ նկատել, եւ  նրանք կարող են գործել առափնյա հատվածներում ու կրակել ջրականներով եւ ականներով, փոխանցում է Gazeta-ն:

«Սուզանավերը կարող են շատ մոտ տարածությունի անցնել ափամերձ հատվածներով: Դրանց չափերի պատճառով նավերը գրեթե անհնար է նկատել»,- ասել է պարբերականի աղբյուրը:

Բրիտանիան մտահոգված է, որ այդ սուզանավերը կարող են վտանգ ներկայացնել, եթե տեղակայվեն բրիտանական ջրային տարածքներում: