Իսրայելի բանակի անօդաչու թռչող սարքը կործանվել է Լիբանանի Տրիպոլի նավահանգստային քաղաքում: Այս մասին հայտնում է լիբանանյան բանակը: Սա վերջին 3 շաբաթվա ընթացքում արդեն 2-րդ նման դեպքն է, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Սարքը կործանվել է շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 8:30-ին: Միջադեպի մանրամասները պարզվում են:

Հունիսի 21-ին Իսրայելը օդային հարված էր հասցրել Լիբանանի արեւելյան հատվածին՝ ոչնչացնելու համար տեղի գյուղերից մեկի լեռներում վայր ընկած իր անօդաչու սարքը: