Շանգալից մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստան տեղափոխված 3 եզդի ընտանիքները մեկ տանիքի տակ են ապրում եւ սննդի կարիք ունեն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, լրագրողներին ասաց «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին:
«Ընտանիքները Հայաստան են եկել դատարկաձեռն: Նրանք տիրապետում են միայն եզդիերենին և արաբերենին և Հայաստանում իրենց համար դժվար է աշխատանք գտնելը: Հիմա մնում է միայն, որ անասնապահությամբ և հողագործությամբ զբաղվեն»,- ասաց նա՝ օգնել ցանկացող քաղաքացիներին հորդորելով սնունդ տանել ընտանիքներին:
Բորիս Մուրազին նշեց, որ ընտանիքներն ակնկալում են, որ միգրացիոն ծառայությունն իրենց փախստականի կարգավիճակ կտա, որից հետո միայն ՄԱԿ-ից կկարողանան օգնություն ստանալ:





























