Ադրբեջանի ԱԳՆ-ն ՄԱԿ Գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնին մեղադրել է պատվեր կատարելու եւ կողմնապահության մեջ։
ԱՊԱ գործակալության հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանում խոսքի ազատության եւ քաղաքացիական հասարակության հալածանքների հետ կապված ՄԱԿ Գերագույն հանձնակատարի քննադատությունը՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը հիշել է ղարաբաղյան հակամարտության հետեւանքով ադրբեջանցի փախստականների եւ Մերձավոր Արեւելքից Եվրոպա տեղափոխված ներգաղթյալների հոսքի մասին եւ կարծիք հայտնել, որ Գերագույն հանձնակատարին ավելի շատ պետք է հետաքրքրեն այդ հարցերը, այլ ոչ թե Ադրբեջանի խնդիրները։ Հաջիեւի խոսքով՝ Գերագույն հանձնակատարի ուշադրությունը Ադրբեջանի խնդիրների վրա բեւեռելը վկայում է նրա կողմնապահության մասին։





























