ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը, գրում է Gazeta-ն։ Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին։ Նախագահների բանակցությունները կկայանան ՄԱԿ ԳԱ շրջանակներում։

Ավելի վաղ New York Times-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ երկու նախագահները հանդիպելու են Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։