Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում սեպտեմբերի 7-ին, շինարարական ինքնաշեն բեռնատար վերելակի պոկվել-ընկնելու հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած Սարգիս Ղազարյանի վիճակը լավ է, կա դրական դինամիկա:  Այս մասին NEWS.am-ին ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը:

«Դեռ Վերակենդանացման բաժանմունքում է, բայց 1 ամիս անց արդեն դրական փոփոխություններ են նկատվում մոտը»,-ասաց Սամվել Կարապետյանը:

Հիշեցնենք, որ 46-ամյա Սարգիսն ու 60-ամյա Պարույրը վերելակը փորձարկելիս են եղել, երբ գետնից մոտ 20 մետր բարձրության վրա այն պոկվել, ընկել էր:  Նրանցից մեկը հասցրել էր դուրս թռչել վերելակից, մյուսը՝ ոչ: Շինարարական վերելակը կառուցված է Երեւանի Դավիթ Անհաղթ փողոցի 14/24 հողակտորում: