ՆԱՏՕ-ն անհանգստացած է Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին ՌԴ թեւավոր հրթիռների հարվածների կապակցությամբ։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դաշինքի պաշտպանության  նախարարների պլանային հանդիպման մեկնարկին։

Նա նաեւ հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում կենտրոնանալ Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի վրա, այլ ոչ թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու, գրում է ՏԱՍՍ-ը։ Սթոլթենբերգը կարծում է, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի։

«Մենք ցանկանում ենք դադարեցնել ռազմական գործողությունները եւ սկսել քաղաքական իշխանափոխության գործընթացը։ Մենք Ռուսաստանին կոչ ենք անում կառուցողական դեր խաղալ այդ գործընթացում»,- ասել է Սթոլթենբերգը։