Հայաստանի Ֆինանսների նախարարությունը նոր Հարկային օրենսգրքի նախնական նախագիծ է մշակել։ Ինչպես հոկտեմբերի 8-ի  Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, հարկային օրենսգիրքն ընդունվել էր 1993-94 թվականներին, բայց դրանից հետո մեծ թվով իրավիճակային շտկումների կարիք է ունեցել։

«Մեզ եւ հարկատուներին կայուն օրենսդրություն է անհրաժեշտ առաջիկա տարիների համար», - հայտարարել է Սաֆարյանը։

Հարկային օրենսգիրքը միասնական ընթացակարգեր կառաջարկի հարկերի բոլոր տեսակների կառավարման համար։ 

«Մեր հարկային դաշտն այնքան զարգացած է, որ կարող ենք դրա համար առանձին օրենսգիրք ստեղծել։ Նախատեսված բարեփոխումները պիտի իրականացվեն 3-5 տարում, որպեսզի ապահովվի դրանց սահուն ներդրումը, այդ թվում նաեւ՝ պետբյուջեի համար», - հայտարարել է նա։

Հարկային օրենսգիրքը հնարավորինս կկրճատի արտոնությունները, որոնք կփոխարինվեն սուբսիդիաներով։ 

Նախագիծն ուժի մեջ կմտնի  2018-ի հունվարի 1-ից, մինչ այդ, պիտի մանրամասնորեն քննարկվի։