Հոկտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայքում: Քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 53 շենքում ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Հարձակվողը երիտասարդ  կին է եղել:

NEWS.am-ի տեղեկություններով` 31-ամյա կինը դանակով զինված ու դիմակավորված ներխուժել է բնակարան, բռնություն գործադրել տանտիրոջ նկատմամբ, սպանության սպառնալիքների ներքո  պահանջել գումար եւ ոսկյա զարդեր:

Ավազակի հեռանալուց հետո բնակիչն ահազանգել է տեղի իրավապահներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավազակային հարձակում կատարողը  տուժողի  հարեւանուհին է եղել: