Նոր Հարկային օրենսգիրքը չպետք է խանգարի գործարարությանը։ Այդ մասին Հայաստանի Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ օրենսգրքի հիմնական գաղափարներից մեկը արտոնությունները վերացնելը եւ դրանք բյուջեից հատկացվող հասցեական սուբսիդիաներով փոխարինելն է։

Նրա խոսքով, այնուամենայնիվ, պետք է հիմնավորել, որ արտոնություններից հրաժարումը չի վատացնի այն ձեռնարկությունների վիճակը, որոնք իրոք աջակցության կարիք ունեն:

«Յուրաքանչյուր գործարար պիտի մանրամասնորեն ծանոթանա օրենսգրքի հետ եւ հնարավորություն ստանա իր կարծիքը ներկայացնելու», - ընդգծել է Աբրահամյանը։

Նա էկոնոմիկայի, էներգետիկայի, բնապահպանության եւ գիտության նախարարներին հանձնարարել է ըստ ոլորտների քննարկել նոր օրենսգիրքը։ 

2016-ին օրենսգրքի նախագիծը պիտի ներկայացվի խորհրդարանին, իսկ ուժի մեջ կմտնի   2018-ից, հավելել է վարչապետը։