Ադրբեջան փախած եւ քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի մայրը՝ Ջուլիետա Վիրաբյանը, հոկտեմբերի 7-ի երեկոյան  փողոցն անցնելիս վրաերթի է ենթարկվել: NEWS.am-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ Ջուլիետա Վիրաբյանը վրաերթի ենթարկվելուց հետո տեղափոխվել է իրենց մոտ, այժմ հիվանդասենյակում է:

Ջուլիետա Վիրաբյանը ստացել է ազդրի վզիկի կոտրվածք: Այս պահին կնոջը հետազոտում են: Հետազոտությունց հետո պարզ կլինի` վիրահատություն անհրաժեշտ է, թե ոչ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գողության մեջ մեղադրվող, կնոջ եւ երեխայի հետ Հայաստանից հեռացած եւ Բաքվից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել:

Մինչեւ Ադրբեջան փախչելը՝ Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, թե իրեն ծեծի է ենթարկել ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ինչն ավելի ուշ ոստիկանությունը հերքել էր։