Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազը որոշում է կայացրել քննել 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայում տեղի ունեցած դեպքերը, հաղորդում է «Կոմրեսանտը»:

Ռուսական կողմի ներկայացրած նյութերի ուսումնասիրության արդյունքում որոշվել է, որ հակամարտության ընթացքում մի շարք ռազմական հանցագործություններ են տեղի ունեցել, որի գլխավոր մեղավորը կարող է լինել Օդեսայի ներկայիս ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։

Որոշում կայացնելու համար հատուկ հանձնաժողովը կուսումնասիրի փաստաթղթերը, որոնք կներկայացնի դատախազը, ինչպես նաեւ այլ փաստաթղթեր:

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ, Վրաստանից Էլենե Թեւդորաձեն ընդգծել է, որ նյութերում առկա տվյալները հնարավորություն կտան Սահակաշվիլիին պատասխանատվության ենթարկել, որի դեպքում նրան կարող են դատապարտել 30 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկում: