Գեղարքունիքի մարզում 37-ամյա Կարապետ Ս.-ն մեղադրվում է գազօջախը մաքուր չլինելու համար կնոջը ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարապետ Ս.-ն հուլիսի 26-ին Վաղաշեն գյուղում գտնվող իրենց տանը, գազօջախի մաքուր չլինելու հարցի շուրջ վիճաբանել կնոջ՝ Անահիտ Հ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Կարապետ Ս.-ն վերցրել է իրենց տան մուտքի դռան հետնամասում դրված փայտը, դիտավորությամբ հարվածել կնոջ մարմնի տարբեր մասերին:
Կարապետ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:





























