Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 9-ին, ժամը 16.34-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Ագարակի պղնձամոլիբդենի կոմբինատի ջրերը բացեն թողնվել, ինչի հետեւանքով ջրալցվել եւ վնասվել են մոտակա այգիները:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետը եւ ՏԻ եւ ՀԳՄՀ վարչության պետը, Ագարակի քաղաքապետը, բնապահպանության բաժնի պետը:

Ժամը 16.41-ին տեղեկություն է ստացվել, որ վնասվել է կոմբինատի պոչամբարի պատվարը, ինչի հետեւանքով տեղի է ունեցել ջրի արտահոսք:

Կապ է հաստատվել կոմբինատի գլխավոր տնօրենի հետ, ով հայտնել է, որ պոչամբարը գործում է բնականոն ռեժիմով, պատվարի վթար տեղի չի ունեցել, հոսող ջուրը թունաքիմիկատներ չի պարունակում:

Պարզվել է, որ պոչամբարի մոտակայքում իրականացվող շինարարական աշխատանքների հետեւանքով պոչամբարից մշտապես հոսող ջրագիծը փոխել է իր հունը եւ ողողել մոտակա հինգ այգիները: