Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը Անկարայում տեղի ունեցած հզոր պայթյունի կազմակերպման մեջ մեղադրել իշխանություններին։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Անկարայում հոկտեմբերի 10-ի խոշոր պայթյունից հետո խիստ ելույթով է հանդես եկել HDP-ի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը։ Նա նշել է, թե պայթյունից հետո որեւէ պաշտոնյա հրաժարական չի տվել, ինչը նշանակում է, որ բոլորը գոհ են տեղի ունեցածից։

«Սա մեր իշխանությունների կողմից ժողովրդի հանդեպ իրանակացված հարձակում էր»,-ասել է Սելահաթին Դեմիրթաշը։