Թաիլանդի իշխանությունները նախկին վարչապետ Թաքսին Չինավատի ձերբակալման հրաման են ստորագրել։ Նախկին վարչապետը արտասահմանում է թաքնվում այն բանից հետո, երբ չի ներկայացել զրպարտության հարցով դատական նիստին, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bangkok Post-ին։
Չինավատի դեմ հայց է ներկայացվել Թաիլանդի Արքայական բանակին զրպարտելու համար։ Նշվում է, որ հարավկորեական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա բանակը նկարագրել էր որպես «սարսափելի վայր», որը վտանգ է ներկայացնում ազգի համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թաքսին Չինավատը կարող է Թաիլանդ վերադառնալ համաներման շնորհիվ։





























