Եվրամիությունը, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն ընդհանուր դիրքորոշում ունեն Սիրիայում առկա իրավիճակի վերաբերյալ. այդ դիրքորոշումը «Իսլամական պետության» (ԻՊ) եւ ՄԱԿ-ի կողմից որոշարկված ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարն է։  

Այդ մասին ասել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ժամանելով ԵՄ-ի ԱԳ նախարարների պլանային հանդիպմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ 

«Ինչ վերաբերում է Սիրիայում ռազմական գործողություններին, դրանք պիտի ուղղված լինեն ԻՊ-ի եւ ՄԱԿ-ի կողմից որոշարկված միջազգային ահաբեկչական կազմակերպությունների դեմ։ Այդ հարցում ԵՄ-ն, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն ընդհանուր դիրքորոշում ունեն, բայց բոլոր ռազմական ջանքերը պիտի կոորդինացված բնույթ ունենան, հակառակ դեպքում կարող են շատ վտանգավոր լինել ոչ միայն քաղաքական, այլեւ ռազմական հետեւանքները», - ասել է նա։

«Սիրիայում ռուսական գործողությունն ամբողջությամբ փոխում է այդ երկրի իրավիճակը։ Մենք բացասական գծեր ունենք, որոնք մենք այսօր կքննարկենք. դա Թուրքիայի օդային տարածքի խախտումն է», - հավելել է Մոգերինին։