Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողներն օրերս Սոթքի ոսկու հանքի հանքախորշից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 48-ամյա Աշոտ Պ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա ձեռքին եղած պարկում հայտնաբերվել է 9.4 կգ հանքանյութի զանգված: Վերջինս խոստովանել է, որ հանքանյութը գողացել է մշակելու եւ ոսկի ստանալու նպատակով:

Նույն օրը ոստիկանները նույն հանքախորշում բռնել եւ գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 28-ամյա Գուրգեն Դ.-ին: Վերջինս նույնպես դատարկաձեռն չէր. նրա մոտ եղած պարկում հայտնաբերվել է 21 կգ հանքանյութի զանգված: Եվ դարձյալ նույն պատճառաբանություն՝ հանքանյութը գողացել է մշակելու եւ ոսկի ստանալու նպատակով:

Պատճառված վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: