2016թ. սկզբից Ֆինլադիան միանալու է Միջերկրական ծովում ЕС Frontex սահմանապահ գործակալության գործողությանը, հայտնում է Gazeta-ն՝վկայակոչելով Yle-ն:

Այդ նպատակով սահմանապահ գործակալությունը Միջերկրական ծով է ուղարկելու Merikarhu պարեկային նավը:

Գործողության մանրամասները  Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունը կներկայացնի հոկտեմբերի 13-ին:

Գործողության նպատակն է նվազեցնել ապօրինի միգրանտների հոսքը Հունաստան եւ Հունաստանի տարածքով Եվրամիության այլ երկրներ: