Սու-30 կործանիչները մտցվել են Ռուսաստանի՝ Սիրիայի տարածքում գործող Ռազմատիեզերական ուժերի ավիացիոն խմբի կազմի մեջ։ Այդ մասին տեղեկացրել է ռուսական ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է  Gazeta-ն։

Նրա խոսքով, Սիրիայում Ռուսական ավիացիայի բոլոր թռիչքների օդային ծածկույթն ապահովում են Սու-30 կործանիչները։

Նշվում է, որ ռուսական օդային եւ տիեզերական հետախուզության միջոցները շարունակում են ՍԱՀ-ի տարածքում շուրջօրյա ռեժիմով բացահայտել ԻՊ-ի ահաբեկչական ենթակառուցվածքի նոր օբյեկտներ հետագա ոչնչացման համար։