Իսպանիայի թագուհի Լեթիսիայի հագնվելու ոճը սկսել է լայնորեն քննարկվել լրատվամիջոցներում այն բանից հետո, երբ թագուհին հանրությանը ներկայացել է մի զգեստով, որի երկարությունը ծնկից բավականին վեր էր, հայտնում է The Daily Mail-ը:

Ինչպես գրում է պարբերականը, հոկտեմբերի 7-ին Ֆիլիպ VI –ի 43 ամյա կինը Luis Carandell Award 2015 լրագրողական ազգային միցանակաբաշխության արարողությանը ներկայացել էր սպիտակ մինի զգեստով: Նշում են, որ Լեթիսիան խախտել է ոչ միայն փեշի երկարությանը վերաբերող թագավորական դրես կոդի կանոնները,  այլեւ մուգ գույնի զուգագուլպա է հագել, մինչդեռ լեդիներին մարմնագույնն է վայել, հայտնում է Lenta-ն:

Royalista պորտալը գրել էր, որ թագուհու տեսքը շատերին ստիպել է «տարակուսած բարձրացնել հոնքերը»: Սակայն խմբագրությունը խոստովանում է, որ Լեթիսիայի երկրպագուները պաշտպանում էին նրան, հայտարարելով, որ «թագավորական անձի համար որոշիչը փեշի երկարությունը չէ»: Իսկ նորաձեւության քննադատներն էլ առհասարակ Լեթիսիային  ամենաժամանակակից թագուհին էին անվանել: