Հոլանադացի մասնագետների վերանորոգած մալայզիական Boeing-ի վնասված մասն ապացուցում է, որ  հարվածը հասցվել էր ինքնաթիռի առաջնամասի ձախ հատվածին։ Այս մասին Թվիթերում գրել է Guardian-ի լրագրողը, որը ներկա է Դոնբասում Boeing 777-ի կործանման պատճառները ներկայացնող Նիդեռլանդների անվտանգության խորհրդի վերջնական զեկույցին։

Նրա խոսքով՝ վերականգնվել է օդանավի առաջնամասի 20 մետր հատվածը, փոխանցում է Gazeta-ն։ «Արդեն հայտնի է, որ հզոր հարվածը հասցվել է առաջնամասի ձախ MH17 հատվածին»,- ասված է հաղորդագրության մեջ։