Դոնբասում Boeing 777-ի կործանման հանգամանքներն ուսումնասիրող Նիդեռլանդների անվտանգության խորհրդի վերջնական զեկույցից պարզ է դառնում, որ օդանավը խոցվել է 9M38 հրթիռով։
Զեկույցի տեղեկություններով՝ հրթիռը հագեցած է եղել 9N314M մարտական մասով, որի ներսում եղել է պայթուցիչ եւ պատրաստի երկաթյա բաղադրիչների 2 շերտ, փոխանցում է Gazeta-ն։





























